Լեհաստանի նախագահի գրասենյակի միջազգային քաղաքականության վարչության ղեկավար Մարցին Պշիդաչը ուրբաթ հաստատել է, որ մոտ ժամանակներս Լեհաստան կայցելի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է RMF 24-ը:

Ներկայումս Պշիդաչը այցով գտնվում է Վաշինգտոնում։ 

Վաշինգտոնում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի տեղակալ Վենդի Շերմանի հետ հանդիպումից հետո նա հայտնել է, որ ԱՄՆ նախագահը Լեհաստան կժամանի մոտ ապագայում։

«Բայդենը հայտնել է, որ մտադիր է ժամանել Լեհաստան։Այսօրվա խոսակցությունը մոտ ապագայում այդ ծրագրերի մասին էր։ Իհարկե, նման այցի մանրամասները կհաղորդվեն, երբ կոնկրետ ամսաթիվ նշանակվի, բայց իմ այսօրվա խոսակցությունը մեծ առաջընթաց էր»,-ասել է Պշիդաչը։