Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը շաբաթ օրը զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, եւ նրանք երկուսն էլ համաձայնել են միջազգային հանրության կողմից Ուկրաինային օգնությունն արագացնելու կարեւորության հարցում, հայտնում է Reuters-ը։

«Վարչապետն ասել է, որ ինքը կենտրոնացած է այն բանի ապահովման վրա, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանական զինտեխնիկան հնարավորինս արագ հասնի առաջնագիծ,- նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը,- Երկու ղեկավարներն էլ համաձայնել են, որ կենսական կարեւոր է, որ միջազգային գործընկերներն արագացնեն իրենց օգնությունն Ուկրաինային, որպեսզի օգնեն օգտվել ռուսական զորքերը հետ մղելու հնարավորությունից»: