Փետրվարի 4-ին, ժամը 18։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեոյի փողոցում գտնվող տներից մեկում (մոտ 140 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել՝ 20:18-ին: Մասամբ այրվել են տան երկրորդ հարկի մանրահատակն ու առաստաղը՝ գույքով (100 քմ) և տանիքը (100 քմ)։