Պակիստանում Wikipedia-ն արգելափակվել է «աստվածանարգ» բովանդակություն տեղադրելու համար, հայտնում է ВВС-ն։

Հայտարարությունն արվել է շաբաթ օրը այն բանից հետո, երբ անվճար առցանց հանրագիտարանին որոշ նյութեր հեռացնելու համար 48 ժամ է տրվել:

Պակիստանի հեռահաղորդակցության վարչությունը հայտարարել է, որ Wikipedia-ն չի կատարել իր վերջնագիրը։

Պակիստանի ծնողկոմիտեի ներկայացուցիչ Մալահաթ Օբեյդն ասել է, որ Wikipedia-ն չի պատասխանել «կրկնակի նամակագրությանը»՝ կապված «աստվածանարգ բովանդակության» հեռացման հետ։

«Նրանք իսկապես հեռացրել են որոշ նյութեր, բայց ոչ բոլորը»,- հավելել է նա՝ հաստատելով, որ կայքը արգելափակված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ «բոլոր անցանկալի նյութերը» չեն հեռացվել։

Միաժամանակ, հայտնի չէ, թե կոնկրետ ինչ «աստվածանարգ» տեղեկությունների մասին է խոսքը։

Wikimedia հիմնադրամը, որը տեղեկատվություն է տեղադրում, հայտարարել է, որ արգելքը նշանակում է, որ պակիստանցիները կզրկվեն «գիտելիքների խոշորագույն անվճար շտեմարան» մուտքի հնարավորությունից»:

Նախկինում Պակիստանում արգելափակվել էին այնպիսի սոցիալական հարթակներ, ինչպիսիք են Tinder-ը, Facebook-ը եւ YouTube-ը: