Չինաստանն իր «ծայրահեղ դժգոհությունն ու բողոքն» է հայտնել իր օդապարիկը (աերոստատ) խոցելու ԱՄՆ որոշման դեմ՝ Վաշինգտոնին մեղադրելով «չափից դուրս արձագանքի» եւ «միջազգային պրակտիկայի լուրջ խախտման հարցում»։

Ամերիկյան ռազմական կործանիչները շաբաթ օրը Ատլանտյան օվկիանոսի վրա օդապարիկ են խոցել․ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այնդ քայլն անվանել է հաջողված առաքելություն:

Միացյալ Նահանգները կարծում է, որ օդապարիկը ներգրավված է եղել լրտեսական գործողության մեջ, սակայն Չինաստանը հերքում է դա՝ պնդելով, որ դա քաղաքացիական հետազոտական ​​օդային օբյեկտ է, որը դուրս է եկել ընթացքից:

«Չինական կողմը բազմիցս տեղեկացրել է ամերիկյան կողմին, որ ԱՄՆ-ի տարածք է մտել ֆորսմաժորային իրավիճակի պատճառով, որը դժբախտ պատահար էր», - ասել է Չինաստանի ԱԳՆ-ն։

Չինաստանը հստակորեն խնդրել է ԱՄՆ-ին պատշաճ կերպով վարվել այս հարցի հետ՝ հանգիստ, պրոֆեսիոնալ եւ զուսպ ձեւով։ ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը ասել է նաեւ, որ օդապարիկը ռազմական կամ անձնական վտանգ չի ներկայացնի:

«Չինաստանը վճռականորեն կպաշտպանի համապատասխան ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը՝ միեւնույն ժամանակ վերապահելով հետագա անհրաժեշտ արձագանքի իրավունքը», - հավելել է Չինաստանի ԱԳՆ-ն։

Ավելի վաղ ԱՄՆ-ը չինական օդապարիկի էր հարվածել, երբ այն թռչում էր երկրի հարավ-արեւելյան ափերի մոտ։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկել է ծրագրված այցը Պեկին այն բանից հետո, երբ ԱՄՆ օդային տարածքում չինական օդապարիկ է նկատվել։

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ զրույցում Բլինքենը կատարվածն անվանել է «անպատասխանատու արարք»։ Իր հերթին Պեկինը արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի այցի չեղարկմանը՝ ընդգծելով, որ «ԱՄՆ-ի որոշ քաղաքական գործիչներ եւ լրատվամիջոցներ ուռճացրել են այս գործը՝ Չինաստանի վրա հարձակվելու եւ երկիրը նսեմացնելու համար"։

«Ինչ վերաբերում է ֆորսմաժորային իրավիճակի պատճառով չինական անօդաչու օդապարիկի ոչ միտումնավոր մուտքին ԱՄՆ օդային տարածք, ապա չինական կողմը հաստատել է դա եւ տեղեկացրել ամերիկյան կողմին»,- նշել են Չինաստանում։