Թեհրանի Սուրբ Սարգիս մայր տաճարում Սուրբ Սարգսի տոնին նվիրված պատարագ է մատուցվել, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ երեկ Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Սարգսի տոնը։

Սուրբ Սարգիսը Երիտասարդների պահապանն է, նրա օգնությամբ հրաշքներ են լինում։ Այս օրը երիտասարդները աղոթում են սուրբին, որ իրենց աղոթքներն առ Աստված տանի: Սուրբ Սարգիսը սիրո երազանքն իրականացնող սուրբ է։