Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Milliyet-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանիը պետք է «սեղմի խաղաղության ձեռքը», որը մեկնել են Թուրքիան եւ Ադրբեջանը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի իր «եղբայրական» հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ նրա հետ գործելով «որպես մեկ բռունցք ու մեկ սրտ»։

Նա կրկնել է «Զանգեզուրի միջանցքի» թեզը՝ խոսելով տարածաշրջանի համար «տնտեսական, սոցիալական եւ անվտանգության տեսանկյունից» դրա կարեւորության մասին։

«Կարեւոր է սեղմել մեր նախագահի մեկնած խաղաղության ձեռքը... Մենք Հայաստանին ասում ենք, որ օգտվի այս հնարավորությունից»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ հավելելով «այլ ուժերի ազդեցության տակ պատրանքների անիմաստության մասին» արտահայտությունը։