Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր, հայտնում է NTV հեռուստաալիքը։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ավտոբուսը Դիարբեքիրից ուղեւորվում էր Բոդրում։

ԶԼՄ-ները նշել են, որ ծանուցում ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով շտապօգնության մեքենաներ, հրշեջներ եւ ոստիկաններ։

Նախնական տվյալներով՝ վթարի հետեւանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 35 մարդ։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։