Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը, ով կարճ ժամանակով միջնորդ է եղել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է «չսպանել» իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն, հաղորդում է AP լրատվական գործակալությունը։

Բենեթն այն սակավաթիվ արեւմտյան առաջնորդներից էր, ով անցյալ տարվա մարտին՝ պատերազմի ընթացքում, հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

5 ժամ տեւած հարցազրույցի ընթացքում, որը շոշափում էր բազմաթիվ այլ թեմաներ, Բենեթն ասել է, որ ինքը Պուտինին հարցրել է, արդյո՞ք մտադիր է սպանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։

«Ես հարցրի՝ ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Դուք ծրագրում եք սպանել Զելենսկուն: Նա ասաց. «Ես չեմ սպանի նրան»: Հետո ես ասացի նրան. «Ես պետք է հասկանամ, որ դու ինձ խոսք ես տալիս, որ չես սպանի Զելենսկուն»։ «Ես չեմ պատրաստվում սպանել Զելենսկուն», - ասաց նա:

Բենեթը նաեւ հայտնել է, որ այնուհետեւ զանգահարել է Զելենսկուն՝ նրան հայտնելու Պուտինի խոստման մասին։

«Լսիր, ես հանդիպումից եմ եկել, քեզ չի սպանելու։ նա հարցրեց․ «Դուք վստա՞հ եք»։ Ես ասացի, որ Պուտինը 100%-ով չի սպանի նրան», - ասել է Բենեթը։

Բենեթը նաեւ նշել է, որ Պուտինը հետ է կանգնել Ուկրաինայի զինաթափմանը ձգտելու իր խոստումից, մինչդեռ Զելենսկին խոստացել է չմիանալ ՆԱՏՕ-ին։