Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիության (ԵՄ) երկրները երբեք չեն մտածել իրենց զորքերն Ուկրաինա ուղարկելու մասին, գրում է Коммерсант-ը։

Նրա խոսքով, Ուկրաինային անհրաժեշտ է օգնել բոլոր հնարավոր միջոցներով՝ առանց ԵՄ-ի անմիջական մասնակցությանը հակամարտությանը։

Իսպանական El Pais թերթին տված հարցազրույցի ընթացքում Ժոսեպ Բորելին հարցրել են, արդյո՞ք ինքնաթիռներ պետք է ուղարկվեն Ուկրաինա։ Նա պատասխանել է, որ օգնելով Կիեւին՝ պետք է հաշվի առնել ոչ թշնամական սկզբունքը, որին հետեւում է Եվրամիությունը․ «Ոչ ռազմական վարքագիծը նշանակում է ուղղակիորեն չմասնակցել պատերազմին։ Մենք ռազմատենչ կլինեինք, եթե զորքեր մտցնեինք, ինչը, իհարկե, օրակարգում չկա, երբեք չի եղել»:

Պատասխանելով հարցին այն մասին, արդյո՞ք մարտիկներ ուղարկելը համարվում է մասնակցություն ռազմական գործողություններին, եվրոպական դիվանագիտության ղեկավարն ասել է, որ դա հակամարտության կողմերի սուբյեկտիվ գնահատականն է․ «Առայժմ այդ հարցը օրակարգում չէ»։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում մեկնաբանել է Բորելի հարցազրույցը։ Նա գրել է, որ ԵՄ երկրների զինվորականները «վաղուց Ուկրաինա են ուղարկվել» հրահանգիչների, հատուկ ծառայությունների եւ վարձկանների տեսքով։