Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բն Սալմանը զգուշացրել է, որ պատժամիջոցները եւ էներգետիկ ոլորտում անբավարար ներդրումները կարող են հանգեցնել էներգիայի պակասի, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ կրճատելով ռուսական էներգակիրների արտահանումը, եւ արեւմտյան այլ տերություններ նույնպես միջոցներ են ձեռնարկել։

«Բոլոր այս, այսպես կոչված, պատժամիջոցները, էմբարգոն, ներդրումների բացակայությունը, կհանգեցնեն միայն մեկ բանի՝ բոլոր տեսակի էներգակիրների պակասի, երբ դրանք ամենաշատն են անհրաժեշտ», - ասել է նախարարը Ռիադում կայացած արդյունաբերական համաժողովոի ընթացքում:

Այնուամենայնիվ, նա իր խոսքում Ռուսաստանը չի շեշտել:

Էներգետիկայի նախարարը ասել է նաեւ, որ Սաուդյան Արաբիան աշխատում է Ուկրաինա գազի մատակարարման ուղղությամբ, որն առավել հաճախ օգտագործվում է որպես վառելիք՝ ճաշ պատրաստելու եւ տաքացնելու համար։

Հարցին, թե ինչ դասեր են քաղվել 2022 թվականին էներգետիկ շուկայի դինամիկայից, արքայազն Աբդուլազիզն ասել է, որ ամենակարեւորն այն է, որ մնացած աշխարհը «վստահի ՕՊԵԿ+»-ին:

«Մենք երկրների պատասխանատու խումբ ենք, մենք իսկապես զբաղվում ենք էներգետիկ եւ նավթային շուկաների հետ կապված քաղաքական հարցերով լիակատար մեկուսացման մեջ, եւ չենք զբաղվում քաղաքական հարցերով», - նշել է նա։

Նախարարը նաեւ մատնանշել է, որ զգույշանում է արտադրության ցանկացած աճից։

«ՕՊԵԿ+»-ը, դաշինք, որին անդամակցում են Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամները (ՕՊԵԿ) եւ այլ երկրներ, ներառյալ Ռուսաստանը, անցյալ տարի պայմանավորվել է կրճատել իր արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով, ինչը կազմում է համաշխարհային պահանջարկի մոտ 2%-ը։

«ՕՊԵԿ+» խումբը, որը հանդիպել է անցած չորեքշաբթի, հավանություն է տվել որոշմանը, եւ ողջ հանդիպման ուղերձն այն է եղել, որ խումբը մինչեւ համաձայնագրի ավարտը կմնա այդ որոշման վրա: