Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ երեկոյան խիստ քննադատել է իր եւ այլ պաշտոնյաների նկատմամբ սպառնալիքների «աճող ալիքը», հայտնում է իսրայելական JNS ռեսուրսը՝ հղում տալով Իսրայելի վարչապետի հայտարարությանը։

«Թվում էր, թե ընտրված պաշտոնյաների եւ իմ դեմ ուղղված սպառնալիքները հատել են բոլոր սահմանները, սակայն դա այդպես չէ, քանի որ այժմ մենք լսել եւ տեսել ենք Իսրայելի վարչապետին սպանելու հստակ սպառնալիք», - ասվում է Նեթանյահուի տարածած հայտարարության մեջ։

«Ես գիտեմ, որ բանավեճ կա այն մասին, թե ինչն է սպառնում ժողովրդավարությանը, բայց սա բանավեճի առարկա չէ, դա իսկապես սպառնում է ժողովրդավարությանը», - հավելել է նա:

Նեթանյահուի խոսքերը հնչել են Իսրայելի ռազմաօդային ուժերի նախկին օդաչու Զեեւ Ռազի ֆեյսբուքյան գրառումից հետո, ով նշել էր, որ «եթե վարչապետը բռնապետական ​​իշխանություն ստանձնի, ապա նա մեռած է, դա պարզ է... Նրան հարկ կլինի սպանել»:

Ռազը, ով 1981 թվականին նախագահ Սադամ Հուսեյնի օրոք վարել է կործանիչներից մեկը, որոնք է Իրաքում միջուկային ռեակտոր էին ռմբակոծել, երկար ժամանակ եղել է Նեթանյահուի դեմ բողոքի շարժման դեմքը: