Փետրվարի 5-ին, ժամը 15։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին։

Պարզվել է, որ հերդեհը բռնկվել է նշված հասցեում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 16։23-ին։ Այրվել են նախասրահը և ննջասենյակը (մոտ 30 քմ)՝ գույքով։ Հրդեհի հետևանքով տուժած քաղաքացի Մ․ Գ․-ն (ծնված 1964 թ․) հեսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։