Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրոասը հայտարարել է, որ կառավարության ղեկավարի պաշտոնում իր ձախողումը իր մեղքով չէ:

Նա մեղադրել է «հզոր տնտեսական իսթեբլիշմենտին» եւ Պահպանողական կուսակցության ներսում գտնվող ընդդիմությանն իր կառավարության արագ փլուզման համար՝ ասելով, որ դեռեւս կարծում է, որ հարկերի կրճատումների վերաբերյալ իր ծրագրերը ճիշտ են:

Թրասը, խախտելով իր հետվարչապետական ​​լռությունը Sunday Telegraph-ում, ասաել է, որ թերագնահատում է այն դիմադրությունը, որին կհանդիպի իր ազատ շուկայական քաղաքականությունը։

«Ես չեմ պնդում, որ անմեղ եմ կատարվածի համար, սակայն, փաստորեն, ինձ իրական հնարավորություն չի տրվել իրականացնել իմ քաղաքականությունը շատ հզոր տնտեսական կառույցի կողմից՝ զուգորդված քաղաքական աջակցության բացակայության հետ», - գրել է նա։

Հոդվածում նա պնդել է, որ իր կառավարությունը քավության նոխազ է դարձել երկարատեւ ներդրումների անկայունության համար:

Թրասը ասել է, որ «մամուլի մեծ մասը եւ ավելի լայն հասարակական դաշտը» ձախակողմյան են եւ քննադատեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին իր ծրագիրը սխալ անվանելու համար:

Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենակարճ պաշտոնը զբաղեցրած վարչապետը հրաժարական է տվել հոկտեմբերին՝ պաշտոնը ստանձնելուց վեց շաբաթ անց՝ իր բյուջետային ծրագրի պատճառով առաջացած քաոսից հետո:

Քննադատները մեղադրում են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետին պատմությունը վերաշարադրելու եւ պոպուլիստական ​​սցենար օգտագործելու մեջ՝ սեփական ձախողումների համար մեղադրելով համակարգին:

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյի վարչակազմի նախկին ղեկավար Գեւին Բարվելը սուր քննադատության է ենթարկել Լիզ Թրասի հոդվածը։

«Ձեզ գահընկեց արեցին, քանի որ մի քանի շաբաթվա ընթացքում կորցրեցիք ֆինանսական շուկաների, ընտրողների եւ ձեր իսկ խորհրդարանականների վստահությունը։ Կյանքի ծախսերի խորը ճգնաժամի ժամանակ դուք առաջնահերթություն եք դարձրել երկրի ամենահարուստ մարդկանց համար հարկերի կրճատումը», - գրել է նա թվիթերում: