Արցախյան 44-օրյա պատերազմից 2 տարի անց Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից տեղահանված բնակիչների տեղավորման  հարցերը դեռ չեն  լուծվել: NEWS.am-ի հետ զրույցում Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը պատմել է այս ընթացքում ստեղծված խնդիրների եւ դրանց լուծման քայլերի մասին:

Նրա խոսքով ` Բերձորից տեղահանված 560 ընտանիքների շուրջ 5 տոկոսն է կարողացել նոր բնակարան ձեռք բերել, մնացածի տան հարցը դեռ լուծված չէ:

«10 մլն դրամի հավաստագրերը տրվել են նախորդ տարվա հոկտեմբերի վերջին, հաշվի առնելով գումարի չափը եւ շուկայական գները խնդիրներ են առաջացել: հաջորդ խնդիրը բանկային համակարգի հետ կապված խնդիրներն են, որովհետեւ մարդիկ պատերազմի ընթացքում չեն կարողացել վճարել, ուշացումներ ունեն եւ դա նունպես խնդիր է տուն կամ բնակարան ձեռք բերելու համար, հիմա փորձում են լուծումներ գտնել, ասենք համավարկառու գտնելու միջոցով: Հիմա մենք փորձում ենք հասկանալ, թե նման խնդիրներ ունեցողները քանիսն  են»,-ասաց քաղաքապետը:

Ալեքսանյանի խոսքով` հաջորդ խնդիրը վերաբերում է տեղահանված թոշակառուներին, որոնց նույնպես բանկը չի կարողանում գումար տալ:

«Այս պահին կառավարությունը ծրագրում փոփոխություն է իրականացնում, որ խնդիր չառաջանա, նաեւ թոշակառուն կարող է համավարկառու ներգրավել:Կարծում ենք, որ մի 10 օրից այս խնդիրները կարող են լուծվել»,- նշեց նա:

Բերձորի քաղաքապետի խոսքով` տեղահանված 560 ընտանիքներից 13-ն է մնացել Արցախում, մնացածը Հայաստանում են` հիմանականում մարզային բնակավայրերում:

«Այս պահին հավաստագրով Արցախում որեւէ գործարք արված չէ: Այստեղ նույնպես կա խնդիր, քանի որ այն ընտանիքները, որոնք Արցախից են, ոչ թե Հայաստանից տեղափոխված, նրանք այդ փոխհատուցումը չեն ստանում»,- նշեց նա:

Ալեքսանյանը նշեց, որ բնակարան ձեռք բերելու ընթացքում էլ են խոչընդոտներ ի հայտ գալիս, որոնք իրենք փորձում են կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատռաևելով լուծել:

«Օրինակ գրել են, որ ձեռք բերվող  գույքը չպետք է նախորդ մեկ տարվա ընթացքում օտարված լինի, այս բոլորը խնդիրներ են, որոնք պետք է լուծել, դա էլ ժամանակ է խլում»,-հավելեց նա:

Նշենք, որ Բերձորից տեղահանվածների մեծ մասը վարձով են բնակվում,  կառավարությունը փոխհատուցում է նշանակել մեկ անձի համար 40 հազար դրամի չափով, որը սակայն հավաստագրերը հանձնելուց հետո կարող են չվճարվել:

Նշենք, որ ադրբեջանական բանակն օգոստոսի 26-ին   մտել ու տեղակայվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոնում, Աղավնո և Սուս գյուղերում, բնակիչների մեծ մասը տեղափոխվել է Հայաստան, որոշներն էլ Արցախում են մնացել: Արցախը Հայաստանի հետ կապվում է նոր  երթուղուվ, որն էլ արսդեն 56 օր փակ է: