Ավստրիական եւ շվեյցարական Ալպերում այս շաբաթավերջին ձնահոսքերի հետեւանքով զոհվել է տասը մարդ, հայտնում է BBC-ն։

Մի շարք լեռնադահուկային հանգստավայրերում մահացածների թվում են զբոսաշրջիկներ Նոր Զելանդիայից, Չինաստանից եւ Գերմանիայից:

Ավստրիայի իշխանությունները տարածել են ձնահոսքի 4-րդ մակարդակի նախազգուշացում՝ տեղանքում ձյան առատ տեղումներից եւ բուռն քամիներից հետո:

Ավստրիայում նախազգուշացման չորրորդ մակարդակը նշանակում է «ձնահոսքի շատ մեծ հավանականություն»։ Նման դեպքերում անփորձ դահուկորդներին խորհուրդ է տրվում մնալ բաց լեռնադահուկային լանջերում, իսկ փորձառու դահուկորդներին՝ հեռու մնալ շատ զառիթափ տեղանքից:

Չնայած նախազգուշացումներին, Ավստրիայի արեւմուտքում գտնվող լեռնադահուկային հանգստավայրերը գերբեռնված են՝ Վիեննայում դպրոցական արձակուրդների պատճառով:

Ձնահոսքերը սովորական երեւույթ են ինչպես Ավստրիայում, այնպես էլ Շվեյցարիայում: Ավստրիական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միայն շաբաթ օրը Տիրոլի մարզում 30 ձնահոսք է գրանցվել, որոնց հետեւանքով տուժել է 11-ը մարդ։