Անհետացած բրդե մամոնտին եւ թիլացինին վերակենդանացնելու հավակնոտ ծրագրից հետո Colossal Biosciences-ը որոշել է վերակենդանացնել դոդոյի(մավրիկյան դրոնտ) պոպուլյացիան՝ թռչուն, որն առաջին անգամ հայտնաբերել են հոլանդացի ծովագնացները կողմից 16-րդ դարի վերջին Մավրիկիոս կղզում: 100 տարուց էլ քիչ է անցել այն բանից հետո, երբ այն ամբողջովին անհետացել է, գրում է Tekhkult-ը։

Colossal-ը 150 միլիոն դոլար է ստացել դոդոյին «վերակենդանացնելու» համար։ Սա նկատի ունենալով, վերջին երկու տարիների ընթացքում իր ծրագրերի ընդհանուր ֆինանսավորումն արդեն կազմել է 225 միլիոն դոլար։

Ընկերությունը հայտնել է, որ ներկայումս ավելի քան 40 հետազոտություն է անցկացնում՝ կապված աֆրիկյան եւ ասիական փղերի գենոմների հաջորդականացման հետ։

Միեւնույն ժամանակ, 30 հետազոտողներից կազմված խմբին հաջողվել է ստանալ պլյուրիպոտենցիալ ցողունային բջիջներ: Գիտնականները մշակել են բջիջների խմբագրման տեխնիկա եւ ստեղծել արհեստական ​​արգանդ ապագա ձագեր կրելու համար։