Ավերիչ երկրաշարժը չի վնասել Թուրքիայի նավթատարները, տեղեկացրել է Botaş ընկերությունը։

«Ստուգումները ցույց են տվել, որ հում նավթի խողովակաշարերը չեն վնասվել»,- նշվել է ընկերության մամուլի հաղորդագրությունում։

Որպես նախազգուշական միջոց որոշվել է դադարեցնել գազի մատակարարումը մի շարք շրջաններ, որոնք գտնվում են էպիկենտրոնի մոտ, նշել են ընկերությունում։

Արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ յոթ նահանգներում զոհվել է 76 մարդ, տուժել 440 հոգի։

7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի Կահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին, ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։ Տեղեկացվել է նաեւ Սիրիայի մի քանի շրջաններում տեղի ունեցած ավերածությունների մասին, երկրաշարժը զգացվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։