Սիրիայի առողջապահության նախարարի հաղոդրմամբ՝ այսօր վաղ առավոտյան Իսքենդերունում տեղի ունեցած երկրաշարժերը ցնցել են Սիրիայի բոլոր նահանգները։ Ամենաուժեղ ցնցումները գրանվել են Իդլիբում, Հալեպում ու Լաթաքիայում։ Այս մասին ասված է Գանձասար շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում։

Ըստ Սիրիայի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝ Սիրիայում զոհերի թիվը հասել է առնվազն 100-ի: «Գանձասարի» հաղորդմամբ, զոհերի մեջ հայեր էլ կան:

Նշվում է նաև շուրջ 500 վիրավորի մասին: Նաև հաղորդվում է, որ 20 մարդ էլ զոհվել է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

Փրկարարները և բնակիչները փլատակների տակից փորձում են հանել վիրավորներին:

Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում. կան զոհեր, վիրավորներ ու ավերածություններ