Պայթյուն է որոտացել Թուրքիայի հարավ-արեւելքում, Հաթայ նահանգում, որը նույնպես տուժել է երկրաշարժից, հրդեհ է սկսվել, տեղեկացրել է IHA գործակալությունը։

Թոփբողազը գյուղի ղեկավարը տեղեկացրել է, որ ավերիչ երկրաշարժից հետո պայթյունը հնչել է գազատարի երկու տարբեր հատվածներում, որոնց միջեւ մոտ երեք կիլոմետր տարածություն կա։

Հրդեհը գազատարում ներկա պահին մարված չէ։

Botaş ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ավերիչ երկրաշարժը չի վնասել նավթատարների աշխատանքը, բայց որպես նախազգուշական միջոց որոշվել է դադարեցնել գազի մատակարարումը մի շարք շրջաններում, այդ թվում եւ Հաթայում, որոնք գտնվում են էպիկենտրոնին մոտ։