Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, տուժել է 639 մարդ, տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ տեղեկացվել էր 111 զոհի եւ 516 տուժածի մասին։

«Հալեպ, Լաթաքիա, Համա եւ Տարտուս շրջաններում զոհվել է 237 մարդ, տուժել 639 հոգի»,- տեղեկացրել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։

7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Կահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին, ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։ Տեղեկացվել է նաեւ Սիրիայի մի քանի շրջաններում տեղի ունեցած ավերածությունների մասին, երկրաշարժը զգացվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։