Եվրամիության պետությունների կողմից Ուկրաինա զորքեր ուղարկելու հարց «հաստատ օրակարգում չկա եւ երբեք չի եղել»։ Այս մասին El Pais իսպանական թերթի հարցազրույցում ասել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նա, միեւնույն ժամանակ, հավաստիացրել է, որ եվրոպական երկրների զինծառայողները մասնակցում են ուկրաինացի զինվորականների, մասնավորապես՝ արեւմտյան տանկերի անձնակազմերի պատրաստմանը։

«Նրանց ուսուցումն արդեն սկսվել է Եվրամիության ռազմական առաքելության շրջանակում, Լեհաստանի եւ Գերմանիայի մարզաճամբարներում։ Դա նման չէ ավտոմեքենա վարել սովորեցնելուն, դա հատուկ պատրաստության մի քանի շաբաթներ է պահանջում»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։