Պաղեստինն ակնկալում է, որ 2023թ. ինը երկիր կճանաչի իր անկախությունը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Պաղեստինի ԱԳՆ-ի ղեկավար Ռիյադ ալ-Մալիքին։

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն ավելի վաղ հայտարարել էր, որ Պաղեստինի ճանաչումը խաղաղության բանալին է տարածաշրջանում։ Ներկա պահին Պաղեստինի անկախությունը ճանաչում է 138 պետություն։

«Ճանաչման հարցը շարունակվող գործ է։ Մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում եւ ցանկանում ենք, որ 2023թ. (ճանաչած) երկրների թիվը, հնարավոր է, հասնի 155-ի։ Մենք սպասում ենք, որ 2023թ. ինը երկիր կճանաչի Պաղեստինը»,- ասել է ալ-Մալիքին։

Պաղեստինցի նախարարը տեղեկացրել է, որ երկու շաբաթ հետո կայցելի աֆրիկյան երկիր (չի նշել, թե որ), որը, նրա ակնկալիքների համաձայն, իր այցի ավարտին կհայտարարի Պաղեստինի ճանաչման մասին։

«Այժմ մենք աշխատում ենք եւս մեկ երկրի հետ Ամերիկայում, որտեղ նույնպես աշխատում են Պաղեստինի ճանաչման ուղղությամբ »,- նշել է ալ-Մալիքին։

Պաղեստինի արտաքին գործերի նախարարն ավելացրել է, որ այս հարցի շուրջ աշխատանք է տարվում նաեւ Արեւմտյան Եվրոպայի 7-8 երկրների հետ։