Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով մահացել է 284 մարդ, եւս 2 383 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին տեղեկացրել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կահրամանմարաշ նահանգում, որը հանգեցրել է ավերածությունների մի շարք քաղաքներում։

Տեղեկացվել է նաեւ Սիրիայի մի քանի շրջաններում ավերածությունների մասին, երկրաշարժը զգացվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։