Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան փոքր-ինչ բարձրանում են՝ կապված Ռուսաստանի նավթամթերքների, ինչպես նաեւ ավելի վաղ՝ նավթի հանդեպ պատժամիջոցների ուժի մեջ մտնելու հետ։ Գների բարձրացումը պայմանավորված է նաեւ Չինաստանից լրացուցիչ պահանջարկի սպասմամբ, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունները։

Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,31 տոկոսով՝ մեկ բարելը 80,19 դոլար, WTI-ի մարտյան ֆյուչերսինը՝ 0,2 տոկոսով՝ 73,54 դոլար։