Թուրքիայի հարավարեւելյան «Հաթայ» օդանավակայանը շարքից դուրս է եկել. շրջանում տեղի ունեցած երկրաշարժից հետո վնասվել է թռիչքուղին, երկուշաբթի տեղեկացրել է փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

Անթաքիա քաղաքի «Հաթայ» օդանավակայանը դուրս է եկել շարքից, քանի որ վնասվել է նրա թռիչքուղին»,- ճեպազրույցում տեղեկացրել է Օքթայը։

Նա նշել է, որ երկրաշարժից հետո գրանցվել է մոտ 80 հետցնցում։

Օքթայի խոսքով՝ Թուրքիան մի քանի երկրներից օգնության առաջարկներ է ստացել, հիմնականում՝ որոնողափրկարարական ջոկատներ ուղարկելու միջոցով։

7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին, որը հանգեցրել է ավերածությունների մի շարք քաղաքներում։ Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել 284 մարդ, տուժել է մոտ երկու եւ կես հազար մարդ, ավելի վաղ տեղեկացրել էր Օքթայը։