Եվրամիության երկրները պատրաստ են օգնություն ցուցաբերել Թուրքիային եւ Սիրիային երկրաշարժից հետո, որի հետեւանքով այդ երկրներում մահացել եւ տուժել են հարյուրավոր մարդիկ, հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը։

«Ես խորապես ցավում եմ  Թուրքիայում եւ Սիրիայում երկրաշարժի ահավոր հետեւանքների համար, որը մեծ թվով մարդկանց կյանք է խլել։ Քանի որ Շվեդիան նախագահում է ԵՄ-ի Խորհրդում, մենք պատրաստվում ենք դիմել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուին եւ Սիրիային՝ այդ երկրներին աղետից հետո օգնություն ցուցաբերելու ԵՄ-ի ջանքերը համակարգելու համար»,- գրել է Բիլստրյոմն իր Թվիթերում։

Իտալիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Թուրքիա ուղարկել քաղաքացիական պաշտպանության ծառայության մասնագետների՝ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար։ «Ես հենց նոր խոսեցի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, որպեսզի հայտնեմ, որ Իտալիան Թուրքիայի կողքին է եւ պատրաստ է տրամադրել քաղաքացիական պաշտպանության իր ծառայությունը»,- Թվիթերում գրել է նա։