Պղնձի արժեքը, նախորդ երեք աճուրդներում իջնելուց հետո, չափավոր բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,75 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,0 613 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,8 տոկոսով՝ 8 980,5 դոլար, ալյումինիումինը՝ 1,82 տոկոսով՝ 2 569,5 դոլար, ցինկինը՝ 4,17 տոկոսով՝ 3 241,5 դոլար։