Կիեւն Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենի Ուկրաինա կատարելիք այցի նախօրեին իսրայելական կողմից պահանջում է հրապարակայնորեն դատապարտել Ռուսաստանի գործողությունները եւ խոշոր վարկ տրամադրել, տեղեկացրել է Walla պորտալը։

Աղբյուրների տվյալներով՝ Ուկրաինան Իսրայել է ուղարկել պահանջների ցուցակ, ներառյալ 500 մլն դոլարի ու ռուսական հատուկ գործողության հրապարակային եւ հստակ դատապարտման պահանջները։

Կիեւն ակնկալում է, որ Իսրայելը կաջակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության պլանին»։ Բացի այդ, ուկրաինական կողմը հույս ունի, որ Երուսաղեմը կօգնի մարտական գործողություններից տուժած ուկրաինացի զինվորների եւ քաղաքացիական անձանց բուժման հարցում։

Ուկրաինական աղբյուրի տեղեկացմամբ՝ Կիեւը կարծում է, որ «Քոենի այցի ընթացքում օգնության հարցում ընդառաջելու աստիճանը կվկայի Իսրայելի մտադրությունների անկեղծության մասին»։