Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Հալեպում, երկրաշարժի պատճառով լիովին փլուզվել է 40 տուն, երկուշաբթի «Ալ-Իհբարիա» սիրիական հեռուստաալիքին տեղեկացրել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը։

«Մինչեւ այս պահը մենք գրանցել ենք 60 մահվան դեպք, 270 վիրավոր եւ 40 բնակելի շենքերի լիակատար փլուզում։ Այս տվալները կփոխվեն, որովհետեւ փրկարարական աշխատանքները շարունակվում են Հալեպ քաղաքի բոլոր շրջաններում»,- ասել է նահանգապետը։

Սիրիայում երկրաշարժի զոհերի ընդհանուր թիվը հասել է 248-ի, տուժել է 700 մարդ։