Ռուսաստանն անօդաչուներ ստեղծելու սեփական ծրագրերն ունի, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Իրանի հետ դրանց համատեղ արտադրության ծրագրերի մասին տեղեկություններին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանն ունի մի շարք սեփական ծրագրեր՝ տարբեր նպատակներով անօդաչու թռչող սարքեր ստեղծելու համար։ Այդ ծրագրերն իրականացվում են», -ասել է նա՝ մեկնաբանելով The Wall Street Journal (WSJ)-ի հոդվածը՝ ռուս-իրանական գործարանի հնարավոր կառուցման մասին։ Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ չգիտի, թե որ աղբյուրներին է հղում կատարել թերթը։

Փետրվարի 5-ին WSJ-ը գրել էր, որ Մոսկվան եւ Թեհրանը համաձայնագիր են կնքել Ռուսաստանի տարածքում անօդաչու սարքեր արտադրելու վերաբերյալ։ Նշվել էր, որ արտադրությունը կարող է սկսվել մի քանի ամսվա ընթացքում, իսկ կողմերն արդեն աշխատում են նախագծերի եւ անհրաժեշտ բաղադրիչների փոխանցման ուղղությամբ։