ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը փետրվարի 7-ից 9-ը կայցելի Վաշինգտոն, հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը։

Ըստ  տեղեկությունների՝ Սթոլթենբերգը բանակցություններ կվարի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Հանդիպումների օրակարգի մասին չի հաղորդվում։