Իրաքից եւ Ադրբեջանից Թուրքիա գնացող նավթատարները երկրաշարժից չեն վնասվել, նավթը շարունակում է հոսել դրանցով, տեղեկացրել է Reuters գործակալություը՝ հղում կատարելով երկրի էներգետիկ ոլորտի ներկայացուցչին։

«Քիրկուկ-Ջեյհան նավթատարը, որով նավթը Թուրքիա է հոսում Իրաքից, եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը չեն վնասվել, եւ նավթի հոսքը երկու խողովակաշարերով շարունակվում է Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո»,- տեղեկացրել է գործակալությունը՝ վկայակոչելով ներկայացուցչի խոսքերը։

Սակայն, Tribeca նավագնացային գործակալության տվյալներով, Թուրքիայի հարավային Ջեյհան նավթային տերմինալի աշխատանքը դադարեցվել է, գրել է Reuters-ը՝ ավելացնելով, որ այդ հարցի վերաբերյալ շտապ խորհրդակցություն է հրավիրվել։