Եվրամիությունը մոտ 4 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային տնտեսական քաղաքականության, բարեփոխումների եւ դրանց ներդրման վերաբերյալ «խորհրդատվության» համար՝ երկրում բիզնեսն ուժեղացնելու համար։ Այս մասին տեղեկատվությունը ներկայացված է մրցութային փաստաթղթերում։

«Այս նախագծով նախատեսվում է շտապ աջակցություն ցուցաբերել ուկրաինական հաստատություններին, որոնք պատասխանատու են տնտեսական քաղաքականության ձեւավորման եւ իրականացման համար։ Աջակցությունն ուղղված է Ռուսաստանի հետ հակամարտությունից տուժած երկրի մասնավոր հատվածին արդյունավետ օգնության ցուցաբերմանը, առաջին հերթին՝ ՓՄՁ-ներին (փոքր եւ միջին ձեռնարկություններին)»,- նշվում է փաստաթղթում։

Հունվարի երկրորդ կեսին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ միջազգային զարգացման ֆինանսավորման ամերիկյան ընկերությունը պատրաստվում է մինչեւ 1 մլրդ դոլար հավաքել՝ Ուկրաինայի տնտեսությանն աջալցելու համար։