Սիրիայում այսօր առավոտյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով Հալեպ քաղաքում փլատակների տակ մնացած հայ տղամարդուն ու նրա դստերը վիրահատվում են։ Այդ մասին տեղեկանում ենք «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից։

Նշվում է, որ Սիրիայում այսօր առավոտյան տեղի ունեցած 7,7, ապա նաեւ 6,6 մագնիտուդով երկրաշարժից առավելապես տուժել են Հալեպ քաղաքը, Լաթաքիան եւ Իդլիբ նահանգը:

Հալեպում շենք է փլուզվել, փլատակներից դուրս են բերվել հայ ընտանիքի անդամների: Ընտնիքի մայրն ու տղան զոհվել են, իսկ դուստրն ու հայրը վիրավոր են, նրանց տեղափոխել են հիվանդանոց, այժմ վիրահատում են:

Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մինչև կեսօր՝ ժամը 12:30-ը, հասել է 390-ի, իսկ վիրավորների թիվը՝ ավելի քան 600-ի։