Թուրքիայի որոշ շրջաններում երկրաշարժի պատճառով համացանցի  խափանումներ են սկսվել։ Այս մասին են վկայում NetBlocks կազմակերպության տվյալները, որը հետեւում է կիբերանվտանգությանը եւ համացանցի աշխպատանքին։

«7,8 մագնիտուդով  երկրաշարժը հանգեցրել է Թուրքիայի հարավային որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի եւ  համացանցի խափանումներին», - նշել են ծառայությունում: