Լատինական Ամերիկայի երկնքում նկատված օդապարիկը իսկապես պատկանում է Չինաստանին, այն քաղաքացիական է եւ շեղվել է իր ուղղությունից, երկուշաբթի հայտնում է չինական Global Times հրատարակությունը։

«Լատինական Ամերիկայի երկնքում նկատված օդապարիկը քաղաքացիական նշանակության է։ Այն լրջորեն շեղվել է ծրագրված երթուղուց եւ շեղվել է իր ուղղությունից Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ծովի երկնքում», -հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։

Անցյալ շաբաթ մեկ այլ օդապարիկ էր նկատվել ԱՄՆ-ի երկնքում։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ օդապարիկը, քաղաքացիական է, որն օգտագործվում է գիտական, հիմնականում օդերեւութաբանական նպատակներով, այն շեղվել է իր ընթացքից եւ մտել ԱՄՆ-ի օդային տարածք: Չինաստանը ներողություն էր խնդրել «օդապարիկի՝ ԱՄՆ օդային տարածք ոչ միտումնավոր մուտքի» համար։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օդապարիկի միջադեպից հետո հետաձգել էր փետրվարի 5-6-ը Չինաստան նախատեսված այցը։ Արդյունքում ամերիկացի զինվորականները խոցել էին իրենց տարածքով թռչող օդապարիկը։

Այնուհետ Պենտագոնը հայտարարել էր, որ հայտանբերել են եւս մեկ օդապարիկ՝ այս անգամ Լատինական Ամերիկայի երկնքում: ԱՄՆ-ն այն որակել էր որպես հետախուզական: