Կանադայից Ուկրաինա ուղարկված առաջին Leopard 2 տանկը ժամանել է Լեհաստան։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Անիտա Անանդը։

Նախարարը հավելել է, որ Կանադան իր դաշնակիցների հետ առաջիկայում Ուկրաինայի զինվորականների համար այդ տեխնիկայի օգտագործման նպատակով ուսուցում կկազմակերպի։