Վրաստանի սեւծովյան Բաթումի քաղաքում երկուշաբթի ցերեկը Թուրքիայում տեղի ունեցած երկրորդ երկրաշարժից հետո ցնցումներ են զգացվել, հաղորդում է տեղական «Բաթումելեբի» գործակալությունը։

«Ստորգետնյա ցնցումները մի քանի րոպե զգացվել են նաեւ Բաթումիում։ Քաղաքի որոշ շրջաններում մարդիկ բնակելի շենքերից բակ են դուրս եկել»,- հայտնում է գործակալությունը։

7,7 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը գրանցվել է Թուրքիայի կենտրոնական հատվածում, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):