Թուրքիայի Մարաշում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո ադրբեջանական եւ իրաքյան նավթի արտահանման Ջեյհանի տերմինալը դադարեցրել է աշխատանքը։

Թուրքական Sozu–ի փոխանցմամբ՝ Ջեյհանի նավթային տերմինալի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ կասկածներ կան, որ տերմինալում վնասվածք կարող է լինել երկրաշարժի հետեւանքով։ Մինչեւ համապատասխան ուսումնասիրությունները, տերմինալը չի աշխատի։

Նշվում է, որ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը անվնաս է եւ շարունակում է աշխատանքը։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։

Մահացածների թիվը հասել է 912, վիրավորներինը՝ 5385: