Թուրքիայի ազգային մեծ ժողովը մեկ շաբաթով դադարեցրել է աշխատանքը կապված տեղի ունեցած երկրաշարժի հետ։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ խորհրդարանի մի շարք պատգամավորներ մեկնել են աղետի վայրեր եւ տեղում կոորդինացնում են տարբեր աշխատանքներ։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։

Մահացածների թիվը հասել է 912, վիրավորներինը՝ 5385: