Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի ցնցումները զգացվել են նույնիսկ Գրենլանդիայում, հայտնում է «Ֆրանս Պրեսը»՝  հղում անելով Դանիայի երկրաբանական ինստիտուտին։

«Թուրքիայում տեղի ունեցված ուժգին երկրաշարժերը հստակ գրանցվել են Դանիայի եւ Գրենլանդիայի սեյսմոգրաֆների վրա»,- գործակալությանը հայտնել է սեյսմոլոգ Թինա Լարսենը։

Բազմաթիվ երկրների իշխանությունները արդեն աջակցություն են հայտնել Թուրքիայում եւ Սիրիայում երկրաշարժից տուժածներին եւ հայտարարել այնտեղ փրկարարներ ուղարկելու պատրաստակամության մասին։