Նորվեգիայի կառավարությունը որոշել է մոտ 75 միլիարդ կրոն (7,2 միլիարդ դոլար) օգնություն տրամադրել Ուկրաինային առաջիկա հինգ տարիների ընթացքում, հայտնում է նորվեգական VG հրատարակությունը:

«Նորվեգիան առաջիկա հինգ տարում Ուկրաինային կտրամադրի 75 միլիարդ կրոն»,- հայտնում են լրատվամիջոցները։

Նշվում է, որ տվյալները թերթը ստացել է սեփական աղբյուրներից։ Հրապարակման մեջ ասվում է նաեւ, որ երկուշաբթի օրը՝ փետրվարի 6-ին, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն Ուկրաինային օգնության հարցով կհանդիպի խորհրդարանական ասոցիացիաների ղեկավարների հետ։