Հնդկաստանը մեծացնում է ռուսական նավթի գնումները զեղչով՝ վերամշակումից հետո արեւմտյան երկրներին վաճառելու համար, գրում է Bloomberg-ը։

Ինչպես հայտնի է դարձել գործակալությանը, երկիրը հունվարին օրական մոտ 89 000 բարել բենզին եւ դիզելային վառելիք է մատակարարել ԱՄՆ-ին, ինչը, ըստ Kpler-ի վերլուծաբանների, ամենաբարձր ցուցանիշն է վերջին չորս տարվա ընթացքում։

Հնդկաստանը նաեւ օրական ծծմբի ցածր պարունակությամբ 172 000 բարել դիզելային վառելիք է առաքում Եվրամիություն:

Գործակալության տվյալներով՝ Նյու Դելին նպատակ ունի կանխել նավթի մատակարարումների ցնցումը արեւմտյան սահմանափակումների ներդրումից հետո, բայց միեւնույն ժամանակ գործողությունները համահունչ են էներգետիկ ռեսուրսների վաճառքից Ռուսաստանի եկամուտների կրճատման քաղաքականությանը։

Պատժամիջոցների խստացման հետ մեկտեղ ակնկալվում է, որ Հնդկաստանը գնալով ավելի նշանակալի տեղ կզբաղեցնի նավթի մատակարարման համաշխարհային շղթաներում: