Թուրքական կառավարությունը մերժել է երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար երկիր Starlink ցանցի տերմինալներ ուղարկելու Իլոն Մասկի առաջարկը, հայտնում է Bloomberg-ը։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, կառավարությունը երախտապարտ է նման առաջարկի համար, սակայն երկիրը բավականաչափ սարքավորումներ ունի, որպեսզի արբանյակային հաղորդակցություն ապահովի։

Starlink ցանցը նախատեսված է ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ 260 կգ կշռող մեծ թվով սարքերի տեղակայման հաշվին: SpaceX ընկերության տվյալներով՝ նա կկարողանա վայրկյանում 1 գիգաբիթ արագությամբ լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովել, որը համապատասխանում է 5G ստանդարտին։ 2019 թվականի մայիսից SpaceX-ն ավելի քան 3200 Starlink արբանյակներ է ուղարկել ուղեծիր։