ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր անկեղծ ցավակցությունն է հայտնել Սիրիայի հյուսիսում բազմաթիվ զոհերի պատճառ դարձած երկրաշարժի հետեւանքների կապակցությամբ եւ առաջարկել է սիրիական կողմին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այս աղետի հետեւանքները վերացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ասադն ընդունել է երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար Սիրիային օգնելու Պուտինի առաջարկը, եւ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում ՌԴ ԱԻՆ փրկարարները կմեկնեն Սիրիա, հայտնում է Կրեմլը։

Նշվում է նաեւ, որ ռուսական կողմը համապատասխան կապուղիներով տեղեկացրել է Թուրքիայի ղեկավարությանը անհապաղ օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։ Վլադիմիր Պուտինն այս հարցի շուրջ երկուշաբթի կխոսի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։