Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1121-ի, վիրավորները 7634-ն են, հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) երկրաշարժերի եւ ռիսկերի նվազեցման բաժնի գլխավոր տնօրեն Օրհան Թատարը։

«Մահացել է 1121 մարդ, վիրավորվել՝ 7634-ը։ Ավերված շենքերի թիվը 2834 է»,- լրագրողներին ասել է Թատարը։