Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պետությունից 12 000 եվրո թոշակ է ստանում։ Այս մասին նա հայտնել է RMC ռադիոկայանի եթերում։

Նախկին նախագահի խոսքով՝ իր նախագահական թոշակը կազմում է 4000 եվրո, սակայն դրանից բացի Հաշվեքննիչ պալատում աշխատանքի դիմաց ստանում է մոտ 4000 եվրո, ունի նաեւ պատգամավորական թոշակ։

«Ստացվում է, որ իմ ամսական եկամուտը կազմում է 11-12 հազար եվրո»,- ասել է Օլանդը։

Ֆրանսիայում կենսաթոշակի միջին չափը 2022 թվականին կազմում է 1509 եվրո կամ 1400 եվրո մաքուր եկամուտ։