Իրաքյան Քրդստանի իշխանությունները դադարեցրել են Իրաքը Թուրքիային կապող Քիրքուկ-Ջեյհան նավթամուղի շահագործումը` Թուրքիայի տարածքում ուժեղ երկրաշարժից հետո այն ստուգելու նպատակով, երկուշաբթի հաղորդել է EFE գործակալությունը։

Նրա խոսքով՝ Իրաքյան Քրդստանի բնական պաշարների նախարարությունը բացատրել է, որ իրենք այդ որոշումը կայացրել են «նավթի արտահանման անվտանգությունն ապահովելու եւ արտակարգ իրավիճակների հնարավորությունը վերացնելու համար»։

Իշխանությունները բացատրել են, որ գազատարի շահագործումը կվերսկսվի հենց որ մասնագետներն ավարտեն դրա ստուգումը։