Հայաստանը պատրաստ է մարդասիրական ու փրկարարական օգնություն տրամադրել երկրաշարժից տուժած Թուրքիային ու Սիրիային։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Հայկական կողմը արդեն իսկ հայտարարել է աջակցություն տրամադրելու իր պատրաստակամության մասին: Այժմ քննարկվում է տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարարական օգնության տրամադրումը»,– ասաց նա

Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցե։ Թուրքական իշխանությունները հայտնել են 1121 զոհի ու 7634 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք շուրջ 430 մարդու կյանք են խլել, տուժել են 1300-ը։

Երկրաշարժի հետեւանքով մահացել են նաև հայեր։ Սիրիայում զոհվել է 4 հայ, Թուրքիայում՝ 2։